Share.

    2 commenti

    1. Idontknowmuch on

      > «Իրական Հայաստանի դե յուրե հաստատումն էլ տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձություններին, երբ հասկանալի դարձավ, որ մեր վզին գցած վզկապով մեզ քարշ են տալիս դեպի կառափնարան՝ գլխատելու մեր պետականությունը։ Հենց այդ շրջանում էլ Պրահայում կայացվեցին շատ կարևոր որոշումներ, և Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունը», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով՝ այն, ինչ տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղում իրականում Լեռնային Ղարաբաղի մասին չէր, այլ Հայաստանի Հանրապետությունը ծնկի բերելու։

      > **Դեռ 1997-ին Հայաստանն ու Ռուսաստանը Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագիր են կնքել և հենց այս պայմանագրով՝ Ռուսաստանը պարտավորվել է Հայաստանի հանդեպ ագրեսիայի դեպքում միջամտել։**

      > **Հայաստանի արևելյան սահմանագոտում 2021-ի նոյեմբերին ինտենսիվ մարտեր էին՝ զրահատեխնիկայի, հրետանու ներգրավմամբ։ Հայաստանը իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով դիմեց ռազմավարական դաշնակցին՝ հիշեցնելով հենց այս պայմանագիրը։ Սակայն աջակցություն չստացավ։** 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո Երևանը դիմեց ՀԱՊԿ-ին ու չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։ Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։

      > Չնայած դժգոհություններին՝ Հայաստանը դեռ ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է: Այս պահին միակ գործնական քայլն այն է, որ Երևանը որոշել է օգոստոսի 1-ից հրաժարվել է «Զվարթնոց»-ում ռուս սահմանապահների ծառայությունից:

      > Մոսկվայից արձագանքել են, թե ռուս սահմանապահների ու 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է: Մինչդեռ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որի թիմի օրոք ռուսները ծառայության անցան նաև հայ-ադրբեջանական սահմաններին, իր կասկածներն էր հայտնել:

      > «Ես շատ խիստ կասկած ունեմ, որ եթե Թուրքիան որոշի Հայաստանի Հանրապետության վրա հարձակվի, ռուս սահմանապահները կարողանալու են կամ գործելու են ու պաշտպանելու են: Ես շատ խիստ կասկածում եմ», – ընդգծել է Սիմոնյանը:

      > Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն օրերս մեղադրեց Երևանին հայ-ռուսական հարաբերությունները «գիտակցաբար փլուզման տանելու համար», դժգոհել, թե հայաստանյան իշխանությունները փնովում են ռուս սահմանապահներին, 102-րդ ռազմաբազան ու ՀԱՊԿ-ը։

      > Փաշինյանն այսօր հայտարարեց, որ հայ-ռուսական հարաբերություններն իրենց լավագույն ժամանակը չեն ապրում, Երևանը, սական, իսկապես այդ հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չի արել, իսկ հակառակ դեպքերը, վարչապետի խոսքով, բազմաթիվ են։

      > **«Մենք չենք ուզում վիճել ՌԴ ի հետ ոչ միայն այն պատճառով, որ դրա հնարավորությունն ու ուժը չունենք, այլ այն պատճառով, որ գնահատում ենք այդ դրականը, որ եղել է մեր հարաբերություններում, – ասաց Փաշինյանը՝ հայտարարելով՝ իր գնահատմամբ, այժմ տեղի է ունենում պատմական Հայաստան – Ռուսաստան հարաբերություններից անցում իրական Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների։**

      Is it a first for Pashinyan to refer to the 1997 agreement not having been fulfilled by Moscow?

    Leave A Reply