“Senza un accordo con l’Azerbaigian, il “crocevia della pace” è un pezzo di carta.” Aliyev |: “Senza un accordo con l’Azerbaigian, il “crocevia della pace” è un pezzo di carta.” Aliev:

    https://radar.am/hy/news/world-2627733318/

    di Din0zavr

    Share.

    2 commenti

    1. Din0zavr on

      *«Հայաստանը չի կատարում նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր ստորագրած պարտավորությունները, չի տրամադրում ճանապարհ Նախիջևանին միանալու համար, որը, համաձայն հայտարարության, պետք է վերահսկվի ՌԴ սահմանապահ ծառայության կողմից։ Հիմա այդ գործընթացը փակուղում է։ Մենք այլընտրանքային ճանապարհի կառուցում ենք սկսել Արաքսի հարավով՝ Իրանի տարածքով։ Որպես հետևանք՝ Հայաստանը կկորցնի իր հնարավորությունը։* 

      *Նրանք ցանկանում են խաղաղության խաչմերուկ դառնալ, բայց պետք է նախևառաջ համաձայնության գան մեզ հետ, առանց դրա այն կլինի թղթի անիմաստ կտոր։ Ցավոք, նրանք փորձում են դա քննարկել տարածաշրջանից հեռու գտնվող երկրների հետ, բայց եթե ցանկանում են դա կյանքի կոչել, պետք է այն քննարկեն մեզ հետ։ Եռակողմ հայտարարությունը պետք է հարգվի, և Ադրբեջանը պետք է կապ ունենա Նախիջևանի հետ՝ միջազգային վերահսկողությամբ ու անվտանգությամբ։ Նրանք դեմ են ռուսական սահմանապահ ծառայությանը, բայց դա իրենք են ստորագրել և պետք է հարգեն սեփական ստորագրությունը։ Նրանք կկորցնեն տրանզիտ երկիր դառնալու հնարավորությունը, որովհետև բոլոր այս սպեկուլյացիաները «խաղաղության խաչմերուկի» մասին՝ առանց Ադրբեջանի, անհնար են ու անիրական»*, – նշել է Ալիևը։ 

    2. Din0zavr on

      In another [post](https://radar.am/hy/news/world-2627714782/), he said:

      «Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը մեր դեմ զինում են Հայաստանը․ մենք չենք կարող նստել ու սպասել»․ հայտարարել է Իլհամ Ալիևը՝ խոսելով տարածաշրջանային խնդիրներից։ 

      Ալիևը նշել է. «Նրանք դա անում են բացահայտ, ցուցադրաբար և նույնիսկ փորձում են մեզ ինչ-որ բան ապացուցել: Մենք չենք կարող պարզապես նստել և սպասել: Մենք այդ դիրքորոշումը հստակ հասցրել ենք Հայաստանի կառավարությանը և կողմերին, որոնք այսօր փորձում են հոգ տանել Հայաստանի մասին։ Եթե մեզ համար լուրջ սպառնալիք լինի, մենք պետք է լուրջ քայլեր ձեռնարկենք։ Հայաստանին փորձում են դարձնել իրենց ֆորպոստը տարածաշրջանում։ Մենք իրավունք ունենք մտահոգ լինել։ Մեր ուղերձը պարզ է, նրանց, որոնք ցանկանում են օգտագործել Հայաստանին Ադրբեջանի դեմ՝ մի՛ արեք դա․ կապ չունի՝ որքան զենք կուղարկեք։ 44-օրյա պատերազմը ցույց տվեց դա։ Մենք տարածքային պահանջ ու ցանկություններ չունենք, մենք միայն զգուշացնում ենք նրանց, որոնք մանիպուլացնում են։ Հայաստանը կարող է օգտագործվել Արևմուտք-Ռուսաստան գլոբալ հակամարտության մեջ։ Եթե դա նրանց համար լավագույն սցենարն է, դա նրանց որոշելիքն է, բայց դա կարող է աղետ լինել։ **Եվ նրանք, որոնք խոստանում են բացարձակ ու շարունակական օգնություն, առաջին իսկ սահմանային կրակոցից կլքեն նրան։ Եվ եվրոպացի թոշակի անցած զինվորականներն ու ոստիկանները, որոնք Հայաստանում են ու կիրառում են հեռադիտակային դիվանագիտություն, պետք է շնորհակալ լինեն մեզ, որ մենք իրենց չենք պատասխանում**։ 

    Leave A Reply